Հիբրիդային պատերազմ. Համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար լրջագույն սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/world-i32608-Հիբրիդային_պատերազմ._Համաշխարհային_խաղաղության_ու_անվտանգության_համար_լրջագույն_սպառնալիք
Համաշխարհայնացման պայմաններում աշխարհը անկայուն և անկանխատեսելի է դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 07:46 Asia/Tehran
  • Հիբրիդային պատերազմ. Համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար լրջագույն սպառնալիք

Համաշխարհայնացման պայմաններում աշխարհը անկայուն և անկանխատեսելի է դարձել:

Աշխահի հիմնական առանձնահատկություններն են դարձել անկարգությունները, քաոսային վիճակը, հակամարտության ներուժի ավելացումը: Ավելին, 21-րդ դարում համաշխարհային խաղաղությանն ու անվտանագության համար նոր սպառանալիք է ի հայտ եկել, որն անվանում ենք հիբրիդային պատերազմ:

Հիբրիդային պատերազմն ոչ կանոնավոր զինված խմբավորումների օգտագործմամբ ավանդական պատերազմ վարելն է: Հիբրիդային պատերազմի ժամանակ մարդկանց մի խումբ գործարքի մեջ է մտնում ոչ-պետական դերակատարների` զինված խմբավորումների, տեղական բնակչության խմբերի, կազմակերպությունների հետ: Այն իր մեջ ներառում է նաև տեղեկատվական պատերազմ:

Հիբրիդային պատերազմն ավելի շատ ոչ թե տանկերով կամ զենքերով պատերազմ է, այլ այն իրականացվում է քաղաքական քարոզչության, ահաբեկչության, ապատեղեկատվության միջոցով:

Գունավոր հեղափոխությունը համարվում է հիբրիդային պատերազմի մի մաս:

Քաղաքական դիսկուրսում գունավոր հեղափոխություն հասկացության տակ, որպես կանոն հասկացվում է իշխող վարչակազմի փոփոխության գործընթաց, որը տեղի է ունենում փողոցային տարբեր ակցիաների և դրսից հասարակական կազմակերպություններից ֆինանսավորմամբ:

Մի շարք ռուս փորձագետներ ԱՄՆ-ին, Արևմուտքին մեղադրում են գունավոր հեղափոխությունն ու սովորական պատերազմական ռազմավարությունները միախառնելու և միավորված կոմպլեքս ստեղծելու մեջ, որի միջոցով էլ թիրախավորված պետություններում ռեժիմի փոփոխություն են իրականացվում:

Չնայած նրան, որ հիբրիդային պատերազմի վերաբերյալ համընդհանուր սահմանում չկա, սակայն հիբրիդային պատերազմը իրականում գոյություն ունի և այն կիրառվել է Լիբիայի առաջնորդ Քադաֆիին գահընկեց անելու, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Եմենում, Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման և Դոնբասի իրադարձությունների ժամանակ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն առաջին անգամ հայտարարեց հիբրիդային պատերազմի մասին և դա ամերիկյան ռազմական մարտավարության մեջ կարևոր դեր ունեցավ:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր նախկին քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը միջազգային հարաբերություններում կյանքի կոչեց հիբրիդային պատերազմ տերմինը: Ռասմուսենը ՌԴ-ին մեղադրեց Դոնբասում հիբրիդային պատերազմ իրականացնելու մեջ:

Հիբրիդային մեթոդներ են կիրառվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ: Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հենց առաջին իսկ տարիներին, Արևմուտքն ու ԱՄՆ-ն զինված ապստամբյալներին աջակցություն էին ցուցաբերում, որոնց նպատակն էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հիբրիդային պատերազմի կարևորագույն տարրերից էր նաև լայնամասշտաբ տեղեկատվական քարոզարշավ իրականացնելը: Արևմտյան ԶԼՄ-ները՝ մասնավորապես հեղինակավոր Guardian և Reuters պարբերականները, հենց սկզբում գրում էին, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմն ընթանում է ընդդեմ դիկտատոր Յանուկովիչի:

Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակը հաշվի առնելով, կարելի է փաստել, որ հիբրիդային պատերազմի միջոցով հեղափոխություն իրականացնելը ոչ միշտ է հաջողվում, քանի որ անհնար է հեղափոխություն իրականացնել առանց հեղափոխության իրավիճակի, և միշտ չէ, որ ամեն հեղափոխական իրավիճակը հանգեցնում է հեղափոխության:

Orer.am