Փարիզը դեմ է ԱՄՆ հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին
Օգոստոս 30, 2016 14:59 Asia/Tehran
Ֆրանսիան պահանջում դադարեցնել Միացյալ Նահանգների հետ անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Պաշտոնական Փարիզի դիրքորոշումը հնչել է Ֆրանսիայի արտաքին տնտեսական գործունեության հարցերով պետնախարար Մաթիաս Ֆեկլի շուրթերից:
Օգոստոսի 28-ին Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ ԱՄՆ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները փաստացի տապալվել են, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում ենթարկվել ամերիկյան պահանջներին: Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև մեկնարկել են 2012 թվականին:
armradio.am
Պիտակ