Փարիզը դեմ է ԱՄՆ հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i32716-Փարիզը_դեմ_է_ԱՄՆ_հետ_ազատ_առեւտրի_գոտու_շուրջ_բանակցություններին
Ֆրանսիան պահանջում դադարեցնել Միացյալ Նահանգների հետ անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 14:59 Asia/Tehran
  • Փարիզը դեմ է ԱՄՆ հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին

Ֆրանսիան պահանջում դադարեցնել Միացյալ Նահանգների հետ անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Պաշտոնական Փարիզի դիրքորոշումը հնչել է Ֆրանսիայի արտաքին տնտեսական գործունեության հարցերով պետնախարար Մաթիաս Ֆեկլի շուրթերից:

Օգոստոսի 28-ին Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ ԱՄՆ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները փաստացի տապալվել են, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում ենթարկվել ամերիկյան պահանջներին: Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև մեկնարկել են 2012 թվականին:

armradio.am