ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երջանկության եւ կրոնական հանդուրժողության նախարարներ
Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունում կհայտնվեն սկզբունքորեն նոր նախարարական պաշտոններ՝ երջանկության եւ կրոնական հանդուրժողության նախարարներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ԱՄԷ-ի վարչապետ Դուբայի կառավարիչ Մուհամեդ ալ Մաքթումը:
Վարչապետը ճշտել Է, որ երջանկության նախարարի հիմնական խնդիրը լինելու Է «պետության բոլոր պլանների, նրա ծրագրերի եւ քաղաքականության համախմբումը եւ հասարակությունն ավելի երջանիկ դարձնելը»:
Իսկ կրոնական հանդուրժողության նախարարը հանդուրժողություն Է արմատավորելու «որպես Էմիրությունների հասարակության գլխավոր արժեք»:
Փետրվարի 8-ին ալ Մաքթումը Twitter-ում ԱՄԷ-ի բնակիչներին տեղեկացրել Է կառավարական կառուցվածքների ընդգրկուն վերակազմման մասին, որն արդեն հավանության Է արժանացել ԱՄԷ-ի նախագահի կողմից: Կառավարության բարեփոխման վերաբերյալ հայտարարությունը զուգադիպել Է կառավարման ապագայի շուրջ ամենամյա Համաշխարհային գագաթնաժողովին, որն այս օրերին ընթանում Է Դուբայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: