Պուտին: ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև բանակցությունների առաջին փուլը կկայանա հոկտեմբերին
https://parstoday.ir/hy/news/world-i33295-Պուտին_ԵԱՏՄ_ի_և_Չինաստանի_միջև_բանակցությունների_առաջին_փուլը_կկայանա_հոկտեմբերին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերին, Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 15:13 Asia/Tehran
  • Պուտին: ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև բանակցությունների առաջին փուլը կկայանա հոկտեմբերին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերին, Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Խոսելով Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ Պուտինը նշել է լայն միջազգային համագործակցության կարևորությունը: «Առավել ևս, որ Հեռավոր Արևելքը բառացիորեն գտնվում է դինամիկ ինտեգրացիոն գործընթացների էպիկենտրոնում: Հետևողականորեն զարգանում է Եվրասիական տնտեսական միությունը, ընդլայնում է իր միջազգային հարաբերությունները», - ասել է Պուտինը: 

 http://armedia.am/

3/9/2016/