Պուտին: ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև բանակցությունների առաջին փուլը կկայանա հոկտեմբերին
Սեպտեմբեր 03, 2016 15:13 Asia/Tehran
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերին, Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Խոսելով Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ Պուտինը նշել է լայն միջազգային համագործակցության կարևորությունը: «Առավել ևս, որ Հեռավոր Արևելքը բառացիորեն գտնվում է դինամիկ ինտեգրացիոն գործընթացների էպիկենտրոնում: Հետևողականորեն զարգանում է Եվրասիական տնտեսական միությունը, ընդլայնում է իր միջազգային հարաբերությունները», - ասել է Պուտինը:
http://armedia.am/
3/9/2016/
Պիտակ