Էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ նվազել է նավթի համաշխարհային պահանջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i3364-Էներգիայի_միջազգային_գործակալությունը_հայտնել_է_որ_նվազել_է_նավթի_համաշխարհային_պահանջարկը
Էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացրել է, որ 2016 թ.-ին նվազել է նավթի համաշխարհային պահանջարկը: Գործակալությունը հայտնել է.-«Ավելի կվատանա նավթի շուկայի վիճակը»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 09, 2016 16:11 Asia/Tehran
  • Էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ նվազել է նավթի համաշխարհային պահանջարկը

Էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացրել է, որ 2016 թ.-ին նվազել է նավթի համաշխարհային պահանջարկը: Գործակալությունը հայտնել է.-«Ավելի կվատանա նավթի շուկայի վիճակը»:

Էներգիայի միջազգային գործակալության հաղորդման համաձայն՝ 2016 թ.-ին ամբողջ աշխարհում նավթի պահանջարկի նվազումով, առաջիկա ամիսներին նավթի շուկայի վիճակը այնքան էլ կայուն չի լինի:

Գործակալությունը հայտնել է, որ չնայած նավթի հսկայական պաշարների գոյությանը, հունվարին կտրուկ նվազել է նավթի գինը և յուրաքանչյուր բարել նավթի գնի համաշխարհային ինդեքսը 30 դոլարից պակաս է եղել:

Երեքշաբթի օրը, Brent նավթը 2016 թ.-ի ապրիլին հանձնելու համար վաճառվել է 32 դոլար 80 ցենտով ,իսկ ԱՄՆ-ի անմշակ նավթը 29 դոլար 93 ցենտով: Նման պայմաններում չի ակնկալվում, որ նավթի գինը կբարձրանա: