Հրապարակվել է խոցելի երկրների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 109-րդ տեղում է
https://parstoday.ir/hy/news/world-i33694-Հրապարակվել_է_խոցելի_երկրների_վարկանշային_աղյուսակը._Հայաստանը_109_րդ_տեղում_է
Հրապարակվել է «Խոցելի պետությունների ինդեքս» ամենամյա վերլուծական աղյուսակը, որը ներկայացնում է աշխարհի 178 երկրների սոցիալական և տնտեսական կայունության մակարդակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 15:56 Asia/Tehran
  • Հրապարակվել է խոցելի երկրների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 109-րդ տեղում է

Հրապարակվել է «Խոցելի պետությունների ինդեքս» ամենամյա վերլուծական աղյուսակը, որը ներկայացնում է աշխարհի 178 երկրների սոցիալական և տնտեսական կայունության մակարդակը:

Ինչպես հաղորդում է The Independent-ը`համապարփակ ուսումնասիրության արդյունքում դիտարկվում են ռազմական, սոցիալական, քաղաքական, տնտեսական կայունության 12 ցուցանիշները, այդ թվում`ժողովրդագրական ճնշումները,  փախստականների և ներքին տեղահանության ենթարկվածների հարցը, անհավասար տնտեսական զարգացումը, խմբակային բողոքները, աղքատությունը և տնտեսական անկումը, պետական լեգիտիմությունը, հանրային ծառայությունները, մարդու իրավունքներն ու օրենքի պահպանումը, արտաքին միջամտությունները:

Ըստ զեկույցի` 10 ամենախոցելի երկրներն են Սոմալին, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկան, Սուդանը, Եմենը, Սիրիան, Չադը, Կոնգոն, Աֆղանստանը, Հաիթին:

Ամենից քիչ խոցելի 10 երկրներն են Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Կանադան:

Հայաստանը գտվում է նախազգուշացվող երկրների թվում` ամենախոցելի երկրների ցանկում զբաղեցնելով 109-րդ տեղը` 69.6 ցուցանիշով:

Քարտեզի մուգ կարմիր հատվածները ներկայացնում են ամենախոցելի երկրները, դեղնանարնջագույն երանգը մատնանշում է նախազգուշացման փուլում գտնվող երկրները, կանաչ գույնը խորհրդանշում է հաստատուն երկրները, իսկ կապույտը` կայուն:

Tert.am