Աշխարհի 100 երկրներից 30 հազար արտասահմանցի համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i3397-Աշխարհի_100_երկրներից_30_հազար_արտասահմանցի_համագործակցում_է_ԻԼԻՊ_ի_հետ
Համաձայն ՄԱԿ-ի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների այս պահին աշխարհի ավելի քան 100 երկրից շուրջ 30 հազար արտասահմանցիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 04:17 Asia/Tehran
  • Աշխարհի 100 երկրներից 30 հազար արտասահմանցի համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ

Համաձայն ՄԱԿ-ի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների այս պահին աշխարհի ավելի քան 100 երկրից շուրջ 30 հազար արտասահմանցիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ:

Քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆլետմանն այս կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում այս լուրը տալով ասաց. «ԻԼԻՊ-ի միջոցով ուժերի ներգրավումը գործընթաց է, որ դեռ շարունակվում է և դա հատկապես տարածված է զարգացած ու զարգացող երկրների երիտասարդության մոտ»:

«Նման պայմաններում ԻԼԻՊ-ի տարածումը Աֆրիկայի արևմուտքում ու հյուսիսում, Միջին Արևելքում և Ասիայի հարավում ու հարավ-արևելքում մեծ մտահոգություն է առաջացնում»,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ֆլետմանն ընդգծել է, որ Բան Կի-մունը պահանջում է համատեղ քայլ վերցնել այս ընդհանուր սպառնալիքի դեմ: