Աշխարհի 100 երկրներից 30 հազար արտասահմանցի համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ
Համաձայն ՄԱԿ-ի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների այս պահին աշխարհի ավելի քան 100 երկրից շուրջ 30 հազար արտասահմանցիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ:
Քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆլետմանն այս կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում այս լուրը տալով ասաց. «ԻԼԻՊ-ի միջոցով ուժերի ներգրավումը գործընթաց է, որ դեռ շարունակվում է և դա հատկապես տարածված է զարգացած ու զարգացող երկրների երիտասարդության մոտ»:
«Նման պայմաններում ԻԼԻՊ-ի տարածումը Աֆրիկայի արևմուտքում ու հյուսիսում, Միջին Արևելքում և Ասիայի հարավում ու հարավ-արևելքում մեծ մտահոգություն է առաջացնում»,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Ֆլետմանն ընդգծել է, որ Բան Կի-մունը պահանջում է համատեղ քայլ վերցնել այս ընդհանուր սպառնալիքի դեմ: