Գերմանիայի ՆԳ նախարար. Երկրում պոտենցիալ ահաբեկիչների թիվը հասել է գագաթնակետին
https://parstoday.ir/hy/news/world-i34150-Գերմանիայի_ՆԳ_նախարար._Երկրում_պոտենցիալ_ահաբեկիչների_թիվը_հասել_է_գագաթնակետին
Գերմանիայում բռնություն գործադրելուն պատրաստ իսլամական ծայրահեղականների թիվը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2016 10:56 Asia/Tehran
  • Գերմանիայի ՆԳ նախարար. Երկրում պոտենցիալ ահաբեկիչների թիվը հասել է գագաթնակետին

Գերմանիայում բռնություն գործադրելուն պատրաստ իսլամական ծայրահեղականների թիվը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին:

Bild-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

«Նրանք այն անձինք են, որոնց վերաբերյալ փաստացի ապացույցներ կան, որ կարող են քաղաքական պատճառներով լուրջ հանցագործություններ իրականացնել: Նրանց թիվն անցնում է 520-ից, որը նախկին ցուցանիշից շատ ավելի մեծ է»,- ասել է ՆԳ նախարարը: Նա նաեւ նշել է, որ ներկայումս իրավապահ մարմիններին հայտնի է մոտ 360 անձ, որոնք կարող են իսլամիստներին աջակցել հարձակումներ նախապատրաստելիս:

Դե Մեզյերն ընդգծել է, որ ներկա պահին ահաբեկչական սպառնալիքը բխում է ինչպես հանցավոր խմբերից, որոնք կարող են Գերմանիա ներթափանցել արտասահմանից, այնպես էլ մենակ գործող մոլեռանդներից: 

News.am