Ողջ աշխարհի մասնավոր ներդրողները նախընտրում են գումարները պահել Գերմանիայում. ԶԼՄ-ներ
Ողջ աշխարհից մասնավոր ներդրողները նախընտրում են իրենց գումարները պահել Գերմանիայում։
Ինչպես վկայում է Գերմանիայի ֆինանսների նախարարության զեկույցը՝ մեքենաշինության, ինժեներա-տեխնիկական սարքավորումների արտադրության, անշարժ գույքի և այլ ոլորտներում ներդրումները անցած տարի կազմել են ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը, ինչը երկրին առաջին հորիզոնականն է մղել ներդրումների մակարդակի ցուցանիշով համաշխարհային արդյունաբերող երկրների ցուցակում։ Դեռևս չհրապարակված զեկույցից հատվածներ է ներկայացրել Sueddeutschce Zeitung-ը։
Նախկինում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիան, որը ներկայում երկրորդ տեղում է՝ ՀՆԱ-ի 17 տոկոս ցուցանիշով։ Հաջորդում են ԱՄՆ-ը (16%) և Մեծ Բրիտանիան (14%)։
Ինչպես նշում է պարբերականը՝ եթե մասնավոր ներդրումների ոլորտում Գերմանիան համաշխարհային առաջատար է, ապա աջակցության պետական ծրագրերի առումով այն հետ է մնում։ Բոլոր ներդրումների մոտ 90 տոկոսը ֆինանսավորվում է ընկերությունների ու հիմնադրամների գումարներով, պետությունը վճարում է երկրում բոլոր ներդրումների միջինը միայն 10 տոկոսը։
1in.am