Համաշխարհային միջուկային ասոցիացիան կանխատեսել է ատոմային արտադրության զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i34648-Համաշխարհային_միջուկային_ասոցիացիան_կանխատեսել_է_ատոմային_արտադրության_զարգացումը
Համաշխարհային միջուկային ասոցիացիան (World Nuclear Association, WNA) հաշվարկել Է մինչեւ 2025 եւ 2035 թվականները համաշխարհային ատոմային արտադրության զարգացման երեք սցենարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 12:52 Asia/Tehran
  • Համաշխարհային միջուկային ասոցիացիան կանխատեսել է ատոմային արտադրության զարգացումը

Համաշխարհային միջուկային ասոցիացիան (World Nuclear Association, WNA) հաշվարկել Է մինչեւ 2025 եւ 2035 թվականները համաշխարհային ատոմային արտադրության զարգացման երեք սցենարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

WNA-ի հաղորդմամբ՝ բազային սցենարով աշխարհում միջուկային ռեակտորների քանակն, ինչպես սպասվում Է, 2025 թվականին կհասնի 462-ի, իսկ 2035-ին՝ 547-ի: Լավատեսական սցենարով՝ 2025-ին ռեակտորների թիվը կկազմի 530, իսկ 2035-ին՝ 720: Հոռետեսական կանխատեսմամբ, որում ներառվում են նվազագույն թվով նորակառույցներ, ռեակտորների քանակը 2035-ին կնվազի մինչեւ 362: 

Ասոցիացիայի հաշվարկով՝ բազային սցենարը ենթադրում Է համաշխարհային միջուկային արտադրության աճի 2,3 տոկոս ամենամյա տեմպեր, լավատեսականը՝ համապատասխանաբար 3,75 տոկոս եւ հոռետեսականը՝ 0,3 տոկոս: Բազային սցենարի շրջանակներում ատոմակայանների շահագործումից ամենամյա եկամուտներն, ինչպես սպասվում Է, առաջիկա երկու տասնամյականերում կաճեն 2,8 տոկոսով՝ տարեկան մինչեւ 500 միլիարդ դոլար:      

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 31 երկրներում կա ատոմայանների 444 առեւտրային ռեակտոր, 14 երկրներում 61 ռեակտորներ գտնվում են կառուցման փուլում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am