Բրիտանիայի տաքսիի վարորդները ցույց են կազմակերպել Լոնդոնի կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/world-i3580-Բրիտանիայի_տաքսիի_վարորդները_ցույց_են_կազմակերպել_Լոնդոնի_կենտրոնում
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում տաքսիի հազարավոր վարորդների ցույցը խափանեց այդ քաղաքում երթևեկը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 11, 2016 04:49 Asia/Tehran
  • Բրիտանիայի տաքսիի վարորդները ցույց են կազմակերպել Լոնդոնի կենտրոնում

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում տաքսիի հազարավոր վարորդների ցույցը խափանեց այդ քաղաքում երթևեկը:

Շուրջ ութ հազար տաքսի վարողներ «Ուբեր» տրանսպորտային մասնավոր ընկերության մրցակցության դեմ ի նշան բողոքի ցույց կատարեցին Լոնդոնի կենտրոնում:

Լոնդոնում տաքսիի վարորդների հանրահավաքը խցանում առաջացնելով նաև խափանեց բրիտանացի քաղաքացիների երթևեկը:

«Ուբեր» ընկերության գործունեությունը տաքսիի վարորդների բողոքն է առթել նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում ու Իսպանիայում:

Եվրոպացի տաքսի վարողները «Ուբեր» ընկերության գործունեությունը դեմ են համարում առևտրական մրցակցության վերաբերող օրենքներին: