ԴԱԻՇ-ը քիմիական զենք է ստեղծել. Ամերիկյան հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/world-i3616-ԴԱԻՇ_ը_քիմիական_զենք_է_ստեղծել._Ամերիկյան_հետախուզություն
ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հաջողվել է ստեղծել և Մերձավոր Արևելքում տեղակայել քիմիական զենք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 09:15 Asia/Tehran
  • ԴԱԻՇ-ը քիմիական զենք է ստեղծել. Ամերիկյան հետախուզություն

ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հաջողվել է ստեղծել և Մերձավոր Արևելքում տեղակայել քիմիական զենք։

Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին։

Քլեփերի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումը մանանեխի գազ՝ իպրիտ է կիրառել Սիրիայում և Իրաքում։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ոչ կառավարական ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կիրառում են քիմիական միջոցներ»,- հայտարարել է նա՝ սենատի ԶՈւ հարցերով կոմիտեի առաջ հանդես գալով զեկույցով։

Նա նշել է, որ Սիրիայում օգոստոսին ԴԱԻՇ-ի գործողությունների հետաքննության արդյունքներով՝ առնվազն երկու մարդ թունավորված են եղել մանանեխի գազով։

Քլեփերը հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահաբեկիչների կողմից քիմիական զենք է կիրառվում։