ԴԱԻՇ-ը քիմիական զենք է ստեղծել. Ամերիկյան հետախուզություն
ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հաջողվել է ստեղծել և Մերձավոր Արևելքում տեղակայել քիմիական զենք։
Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին։
Քլեփերի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումը մանանեխի գազ՝ իպրիտ է կիրառել Սիրիայում և Իրաքում։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ոչ կառավարական ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կիրառում են քիմիական միջոցներ»,- հայտարարել է նա՝ սենատի ԶՈւ հարցերով կոմիտեի առաջ հանդես գալով զեկույցով։
Նա նշել է, որ Սիրիայում օգոստոսին ԴԱԻՇ-ի գործողությունների հետաքննության արդյունքներով՝ առնվազն երկու մարդ թունավորված են եղել մանանեխի գազով։
Քլեփերը հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահաբեկիչների կողմից քիմիական զենք է կիրառվում։