Պայթյուններ՝ Դրեզդենում
https://parstoday.ir/hy/news/world-i36325-Պայթյուններ_Դրեզդենում
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է որոտացել՝ գրում է Bild-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2016 11:30 Asia/Tehran
  • Պայթյուններ՝ Դրեզդենում

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է որոտացել՝ գրում է Bild-ը:

Պայթյուններից մեկը որոտացել է մզկիթի, երկրորդը՝ կոնգրես-կենտրոնի մերձակա հյուրանոցի մոտ:

«Երկու հարձակումները կապված են միմյանց հետ: Թեև վաղ է ստույգ խոսել պատճառների մասին, մենք ելնում ենք քսենոֆոբիկ դրդապատճառներից: Նաև հնարավոր է՝ կապ կա հաջորդ հանգստյան օրերին Գերմանիայի միասնության օրը նշելու հետ»,- հայտարարել է քաղաքի ոստիկանապետը:

Տուժածների մասին տվյալներ չկան, դեպքի վայրում հերթապահում են իրավապահները:

1in.am