Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i36448-Ջիմ_Յոն_Կիմը_վերընտրվել_Է_Համաշխարհային_բանկի_ղեկավարի_պաշտոնում
Ջիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 12:13 Asia/Tehran
  • Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում

Ջիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում Է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Էր օգոստոսի վերջին:

Ջիմ Յոն Կիմը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն Է:

Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն Է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում Է 184 բաժնետեր-պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am