Հռոդոսում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i36712-Հռոդոսում_բացվում_Է_Քաղաքակրթությունների_երկխոսություն_միջազգային_համաժողովը
Հունաստանի Հռոդոս կղզում սեպտեմբերի 30-ին բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի 14-րդ նստաշրջանը: Միջոցառումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 09:14 Asia/Tehran
  • Հռոդոսում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը

Հունաստանի Հռոդոս կղզում սեպտեմբերի 30-ին բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի 14-րդ նստաշրջանը: Միջոցառումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տարի համաժողովի կենտրոնական թեման Է «Բազմակողմանիության քաոսը. երկխոսության շտապ կոչը»: Միջազգային հանդիպման մասնակիցները կլինեն 160 պատվիրակներ 30 պետություններից, ինչպես նաեւ լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:    

Հավաքվածները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ բարբարոսության, ինքնության քաղաքականությունը եւ մարդկության ունիվերսալ արժեքները, գործող մոդելների՝ անհաջողություն կրող տնտեսական այլընտրանքները եւ շատ այլ թեմաներ:

Ելույթ ունեցողների թվում են՝ համաժողովի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am