Մալիում հարձակել են ՄԱԿ խաղաղապահների վրա. կա 1 զոհ
Հոկտեմբեր 04, 2016 13:36 Asia/Tehran
Մալիում ՄԱԿ բազմապրոֆիլային համալիր առաքելությունը երկրի հյուսիսում հարձակման է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է մեկ խաղաղապահ, եւս 8-ը վիրավորվել են։
Առաքելության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Քիդալի շրջանում խաղաղապահների եւ առաքելության օբյեկտների վրա հարձակման 4 դեպք է գրանցվել, ինչը զոհերի է հանգեցրել։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով մեղավորներին օրենքով պատասխանատվության կանչել։
News.am
Պիտակ