Ուզբեկստանի Կըզըլկում անապատում ձյուն է տեղացել
https://parstoday.ir/hy/news/world-i3736-Ուզբեկստանի_Կըզըլկում_անապատում_ձյուն_է_տեղացել
Ուզբեկստանի ամենաշոգ վայրերրց մեկում՝ Կըզըլկում անապատում, առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդել է Ուզբեկստանի բնապահպանության պետական կոմիտեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2016 09:38 Asia/Tehran
  • Ուզբեկստանի Կըզըլկում անապատում ձյուն է տեղացել

Ուզբեկստանի ամենաշոգ վայրերրց մեկում՝ Կըզըլկում անապատում, առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդել է Ուզբեկստանի բնապահպանության պետական կոմիտեն:

«Այս օրերին զրոյից ցածր ջերմաստիճան է գրանցվել հանրապետության բազմաթիվ շրջաններում: Եվ եթե դրանց մեծ մասում տեղումները նորմալ երեւույթ են, ապա երկրի ամենաշոգ հատվածներից մեկում՝ Կիզըլկում անապատում, առատ ձյունը հազվագյուտ է»,- հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, 300 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Կըզըլկում անապատը փռված է Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի տարածքներում:

Այս շաբաթ Ուզբեկստանում ձմռան ընթացքում առաջին անգամ ցուրտ է եղել եւ ձյուն է տեղացել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, մինչեւ շաբաթվա վերջ երկրի տարածքում գիշերը -5-ից -8 աստիճան ցուրտ կլինի: