Վրաստանի վարչապետը հայտարարել է «Վրացական երազանքի» հաղթանակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i37726-Վրաստանի_վարչապետը_հայտարարել_է_Վրացական_երազանքի_հաղթանակի_մասին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակը կայացած է համարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 18:34 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հայտարարել է «Վրացական երազանքի» հաղթանակի մասին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակը կայացած է համարում:

Այս մասին Թբիլիսիում՝ կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Քվիրիքաշվիլին, որը շնորհավորել է իր համախոհներին եւ երկրի բնակչությանը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Ես շնորհավորում եմ քեզ, Վրաստա՛ն, մեծ հաղթանակի առթիվ: Ուզում եմ շնորհավորել ձեզ, ի՛մ ընկերներ, այս մեծ հաղթանակի կապակցությամբ, որը հաղթանակ է մեր պետության, մեզնից յուրաքանչյուրի համար: Այս հաղթանակը մեզ տրվել է պայքարի միջոցով: Շնորհավորում եմ, շատ շնորհակալություն»,- ասել է վարչապետը:

Քվիրիքաշվիլին հայտնել է, որ իր կուսակցությունը հաղթում է բոլոր հարցումների արդյունքներով:

Նշենք, որ «Իմեդի», «Մաեստրո», GDS  եւ «Վրաստանի հանրային հեռարձակող» հեռուստաընկերությունների պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով՝ «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հավաքել է 53.8 տոկոս ձայն, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»՝ 19.5 տոկոս:

GFK միջազգային ընկերության էքզիթ փոլի վերջնական արդյունքների համաձայն՝ «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 32.74 տոկոս, «Վրացական երազանքը»՝ 39.9 տոկոս:

News.am