Վիրտուալ կյանքն ապագայում այլընտրանք չի ունենա. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i37780-Վիրտուալ_կյանքն_ապագայում_այլընտրանք_չի_ունենա._գիտնականներ
Գիտնականները կարծում են, որ այսօր մարդիկ ապրում են մատրիցայում՝ խորասուզվելով վիրտուալ իրականության աշխարհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2016 08:28 Asia/Tehran
  • Վիրտուալ կյանքն ապագայում այլընտրանք չի ունենա. գիտնականներ

Գիտնականները կարծում են, որ այսօր մարդիկ ապրում են մատրիցայում՝ խորասուզվելով վիրտուալ իրականության աշխարհ:

Բրիտանացի մասնագետները հայտարարում են, որ արդեն որոշ ժամանակ անց վիրտուալ կյանքն համընդհանուր եւ սովորական կդառնա եւ այլընտրանք չի ունենա, հայտնում է Informing-ը:

Եթե մարդիկ այսօր կարող են երկար ժամանակ բնակարանից դուրս չգալ՝ պատվիրելով ուտելիք, հագուստ եւ դեղեր, աշխատելով առցանց եւ այնտեղ էլ շփվելով մարդկանց հետ, ապա ապագայում դա միայն ավելի կխորանա: Գիտնականները կարծում են, որ տեխնոլոգիաների զարգացումը շուտով լիովին մարդուն կկապի իր բնակության վայրին, իսկ կենսական էներգիա մարդը կստանա արյան մեջ սննդարար հեղուկներ ներարկելով:

News.am