Բոլոր զարգացած երկրները կանցնեն արեւային մարտկոցների օգտագործման
https://parstoday.ir/hy/news/world-i37894-Բոլոր_զարգացած_երկրները_կանցնեն_արեւային_մարտկոցների_օգտագործման
Ապագայում բոլոր զարգացած երկրները կանցնեն արեւային մարտկոցների օգտագործման: Svopi-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թեքսասի Կիրառական ֆիզիկայի համալսարանի գիտնականները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 05:26 Asia/Tehran
  • Բոլոր զարգացած երկրները կանցնեն արեւային մարտկոցների օգտագործման

Ապագայում բոլոր զարգացած երկրները կանցնեն արեւային մարտկոցների օգտագործման: Svopi-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թեքսասի Կիրառական ֆիզիկայի համալսարանի գիտնականները:

Մասնագետների խոսքով՝ այս միտումն արդեն շատ երկրներում է տարածված, որոնք փորձում են էներգիա ստանալ անվնաս եղանակով: Դրա հետ մեկտեղ, աշխարհում տեղակայված են գործողության ընդարձակ սպեկտրով ընդամենը 400 հազարից ավելի արեւային մարտկոցներ, որոնք մեկ ժամում ընդհանուր առմամբ 10 մեգավատտ էներգիա են արտադրում: Թեքսասի համալսարանից Ջոն Հաֆֆաքերը նշել է, որ արեւային էներգիայի անցնելու դեպքում կհաջողվի խնայել բյուջեի միջոցները: Մասնավորապես՝ ՋԷԿ կամ ԱԷԿ պահելը բոլոր երկրների համար բավական թանկ է:

Մասնագետը նաեւ նշել է, որ ապագայում արեւային էներգիան կարող է օգտագործվել ամենուր, այդ թվում՝ ավտոմեքենաների լիցքավորման համար: Հաֆֆաքերի խոսքով՝ տվյալ տեսակի էներգիային լիակատար անցումը կարող է տեղի ունենալ արդեն 2030 թվականին:

News.am