Վաշինգտոնն ու Լոնդոնը զգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i37936-Վաշինգտոնն_ու_Լոնդոնը_զգուշացնում_են_Ղրղզստանում_ահաբեկչությունների_հնարավորության_մասին
ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 11:28 Asia/Tehran
  • Վաշինգտոնն ու Լոնդոնը զգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին:

Ըստ Tengrinews.kz-ի՝ ԱՄՆ դեսպանությունը «տեղեկություն է ստացել հոկտեմբերին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ ներառյալ մարդկանց առեւանգում եւ պատանդառություն, որոնք ուղղված կլինեն տեղական իշխանությունների եւ օտարերկրյա դիվանագետների դեմ»:

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում նշվում է, որ «չնայած ԱՄՆ քաղաքացիների դեմ սպառնալիքի մասին որեւէ հստակ տեղեկություն չկա, դեսպանատունը խորհուրդ է տալիս զգոն լինել հանրային վայրերում, զերծ մնալ մարդաշատ վայրերից եւ հետեւել տեղական իշխանությունների հրապարակած անվտանգության շուրջ հրահանգներին»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ բրիտանական դեսպանությունը:

News.am