Ում են ցանկանում կանցլերի պաշտոնում տեսնել գերմանացիները
https://parstoday.ir/hy/news/world-i38182-Ում_են_ցանկանում_կանցլերի_պաշտոնում_տեսնել_գերմանացիները
Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածուների շարքում գերմանացիները նախապատվությունը տալիս են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 08:36 Asia/Tehran
  • Ում են ցանկանում կանցլերի պաշտոնում տեսնել գերմանացիները

Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածուների շարքում գերմանացիները նախապատվությունը տալիս են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին։

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Forsa հետազոտական ինստիտուտը, կանցլերի ուղիղ ընտրությունների դեպքում Մերկելի օգտին կքվեարկեր պատասխանողների 45 տոկոսը, Շուլցի օգտին՝ 29 տոկոսը։ Գործող փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կարող է դեռևս ակնկալել միայն 18 տոկոսի աջակցությունը։

Գերմանիայում կանցլերին ընտրում են ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, թեկնածությունն առաջարկում են հաղթող կուսակցությունները:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 6-7-ը՝ Stern ամսագրի և RTL-Wahltrend հեռուստածրագրի պատվերով: Հարցմանը մասնակցել է 1002 մարդ, վիճակագրական սխալմունքը կազմում է մոտ 3 տոկոս։

1in.am