Ինչու հնարավոր չէ ժամանակի ընթացքը հետ շրջել
Վաշինգթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն իրենց առջեւ բարդ խնդիր են դրել՝ պարզել, թե ինչու է ժամանակը միշտ առաջ ընթանում ու նույնիսկ կարողացել են պարզել դրա պատճառը, հայտնում է «Միր 24»-ը։
Պարզվում է, որ ամբողջ խնդիրը մեր Տիեզերքի հատուկ էնտրոպիայի մեջ է՝ այսինքն վեկտորի, որն ուղղություն է տալիս նյութի, ժամանակի ու առհասարակ ցանկացած մակարդակի ֆիզիկական գործընթացների հոսքին։
Հենց այդ պատճառով էլ այն անփոփոխ առաջ է շարժվում, քանի որ այդ շարժման վեկտորին հենց այնպիսի ընթացք է հաղորդվել, որը մենք սովոր ենք ընկալել։ Այս հայտնագործության կապակցությամբ գիտնականները արդեն հայտնել են, որ հենց կարողանան որոշել, թե որն է էնտրոպիայի նման ուղղության պատճառը՝ կկարողանան ժամանակի իսկական մեքենա ստեղծել:
News.am