Հարձակում Վրաստանի ՊՆ ուսկենտրոնի վրա. կա զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i39634-Հարձակում_Վրաստանի_ՊՆ_ուսկենտրոնի_վրա._կա_զոհ
Անհայտ անձինք հարձակում են իրականացրել Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի վրա, որը տեղակայված է Թբիլիսիի շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 19:16 Asia/Tehran
  • Հարձակում Վրաստանի ՊՆ ուսկենտրոնի վրա. կա զոհ

Անհայտ անձինք հարձակում են իրականացրել Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի վրա, որը տեղակայված է Թբիլիսիի շրջանում:

Այս մասին Վրաստանի մայրաքաղաքից հաղորդում է Взгляд-ի թղթակիցը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 23-ի գիշերը: Մի քանի մարդ, փորձելով ներխուժել կառույցի տարածք, չեն ենթարկվել հերթապահի բանավոր նախազգուշացմանն ու հարձակվել են նրա վրա: Այդ ժամանակ զինծառայողը կրակ է բացել` կանխելով ներխուժման փորձը:  Հարձակվողներից մեկը սպանվել է:

Համանուն գյուղում գտնվող «Կրծանիսի» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 1997-ին:

Tert.am