Ֆրանսիայում այսօր կսկսվեն ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/world-i39685-Ֆրանսիայում_այսօր_կսկսվեն_ներգաղթյալների_ամենամեծ_վրանային_ճամբարի_ապամոնտաժման_աշխատանքները
Ֆրանսիայի իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել երկրում անօրինական ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 08:14 Asia/Tehran
  • Ֆրանսիայում այսօր կսկսվեն ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները

Ֆրանսիայի իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել երկրում անօրինական ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է BBC-ն։

Անցած հանգստյան օրերին ավարտվել են նավահանգստային Կալե քաղաքում ճամբարի ապամոնտաժման պատրաստությունները:

Բնակիչները բացատրել են, որ այդ վայրում աշխատելու են բուլդոզերները, իսկ մարդկանց ուղարկելու են ներգաղթյալների ընդունման կենտրոններ:

Որոշ ներգաղթյալներ համաձայնել են հեռանալ ճամբարից, սակայն նրանք շատ փոքր թիվ են կազմում: Շաբաթ օրը Կալեում, ուր կենտրոնացվել է ոստիկանության և ժանդարմերիայի ավելի քան 1.200 աշխատակից, բախումներ են տեղի ունեցել իրավապահների և անօրինական ներգաղթյալների միջև:

Tert.am