Ֆրանսիայում այսօր կսկսվեն ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները
Հոկտեմբեր 24, 2016 08:14 Asia/Tehran
Ֆրանսիայի իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել երկրում անօրինական ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է BBC-ն։
Անցած հանգստյան օրերին ավարտվել են նավահանգստային Կալե քաղաքում ճամբարի ապամոնտաժման պատրաստությունները:
Բնակիչները բացատրել են, որ այդ վայրում աշխատելու են բուլդոզերները, իսկ մարդկանց ուղարկելու են ներգաղթյալների ընդունման կենտրոններ:
Որոշ ներգաղթյալներ համաձայնել են հեռանալ ճամբարից, սակայն նրանք շատ փոքր թիվ են կազմում: Շաբաթ օրը Կալեում, ուր կենտրոնացվել է ոստիկանության և ժանդարմերիայի ավելի քան 1.200 աշխատակից, բախումներ են տեղի ունեցել իրավապահների և անօրինական ներգաղթյալների միջև:
Tert.am
Պիտակ