Հայտնի են Նիդեռլանդներում սպասվող ավերիչ երկրաշարժի ժամկետները
(last modified Wed, 26 Oct 2016 10:54:57 GMT )
Հոկտեմբեր 26, 2016 14:24 Asia/Tehran
  • Հայտնի են Նիդեռլանդներում սպասվող ավերիչ երկրաշարժի ժամկետները

Հարավային Կորեայից եւ Նիդեռլանդներից գիտնականները կանխատեսել են հոլանդական Գրոնինգեն նահանգում սպասվող ավերիչ երկրաշարժի ժամկետները: Նշենք, որ այստեղ արդյունահանվում է Եվրամիության սպառած բնական գազի շուրջ 10 տոկոսը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով arXiv.org-ը:

Գիտնականների գնահատականներով՝ մինչեւ 2025 թվականը տարեկան մոտավորապես մեկ անգամ ավելի քան 4.0 մագնիտուդով երկրաշարժ կգրանցվի: Հավանականությունը, որ 2025-ին ավելի քան 5.0 մագնիտուդով երկրաշարժ կլինի, չնչին է՝ 1%:

Մասնագետները նման եզրահանգման եկել են՝ վերլուծելով Գրոնինգեն նահանգում վերջին տասնամյակների ընթացքում սեյսմիկ ակտիվության աճի տեմպերը եւ երկրաֆիզիկական հետազոտությունները, ինչպես նաեւ լաբորատոր գիտափորձ են կատարել:

Գրոնինգեն նահանգում է գտնվում աշխարհում մեծությամբ ութերորդ բնական գազի հանքավայրը: Նահանգի մեծ մասը, որտեղ շուրջ 600 հազար մարդ է բնակվում, ծովի մակերեւույթից ցածր է տեղակայված:

Բնական գազի ակտիվ արդյունահանման պատճառով հողն աստիճանաբար նստում է, իսկ 1986 թվականից այստեղ հաճախակի են դարձել մինչեւ 3.6 մագիտուդով տեխնածին երկրաշարժերը:

News.am