Ջոն Քերին «գերազանց» է անվանել Լավրովի հետ հանդիպումը
Փետրվար 14, 2016 08:50 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը «գերազանց» էր:
Ինչպես գրում է РИА Новости-ն` ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը նվիրված է եղել սիրիական հարցի կարգավորմանը:
Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ Լավրով-Քերի ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր հինգշաբթի:
Պիտակ