Հետազոտություն․ Գլոբալ տաքացումը կարող է Իսպանիան անապատի վերածել
https://parstoday.ir/hy/news/world-i40345-Հետազոտություն_Գլոբալ_տաքացումը_կարող_է_Իսպանիան_անապատի_վերածել
Իսպանիայի հարավային մասը կարող է անապատ դառնալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2016 08:53 Asia/Tehran
  • Հետազոտություն․ Գլոբալ տաքացումը կարող է Իսպանիան անապատի վերածել

Իսպանիայի հարավային մասը կարող է անապատ դառնալ։

Այսպես են ասում Էքս -Մարսել համալսարանի փորձագետները, որոնք հերթական հետազոտությունն են արել գլոբալ տաքացման թեմայով ու հանգել այն եզրակացության, որ մոլորակի վրա օդի ջերմաստիճանի այսքան սրընթաց բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ Միջերկրական տարածաշրջանի մի մասը կվերածվի անապատի, հայտնում է Informing–ը։

Փորձագետների կարծիքով, եթե ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, Պորտուգալիայի ու Իսպանիայի հարավը, նաեւ Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի որոշ մասեր, Սիրիայի որոշ տարածքներ ու Թուրքիայի հարավը կարող են երաշտի սպառնալիքի առաջ հայտնվել։

Այդ տարածաշրջանում 19-րդ դարից սկսած՝  ջերմաստիճանը  աճել  է 1․3 աստիճանով, ինչը 0․85 աստիճանով բարձր է աշխարհում օդի միջին ջերմաստիճանից։

Գիտնականները հիշեցնում են, որ եթե այդ երկրների կառավարությունները չկրճատեն մթնոլորտային արտանետումները, ապա Միջերկրական տարածաշրջանի էկոհամակարգերը կխախտվեն։

News.am