Գերմանիայում զենքի վաճառքը մեկ տարվա ընթացքում գրեթե 2 անգամ աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i40504-Գերմանիայում_զենքի_վաճառքը_մեկ_տարվա_ընթացքում_գրեթե_2_անգամ_աճել_է
Գերմանիայում 2016 թվականին թեթեւ զենք կրելու եւ պահելու թույլտվությունները գրեթե կրկնակի աճ են արձանագրել: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 10:12 Asia/Tehran
  • Գերմանիայում զենքի վաճառքը մեկ տարվա ընթացքում գրեթե 2 անգամ աճել է

Գերմանիայում 2016 թվականին թեթեւ զենք կրելու եւ պահելու թույլտվությունները գրեթե կրկնակի աճ են արձանագրել: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը:

Վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին թեթեւ զենք կրելու թույլտվություն ունեին միայն 273 հազար գերմանացիներ, մինչդեռ 2016-ին այս ցուցանիշը 440 հազարից անցել է: Ըստ թեթեւ զենք կրելու թույլտվությունների աճի՝ առաջատարը Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Բավարիա եւ Ստորին Սաքսոնիա դաշնային հողերն են:

Պարբերականը հայտնել է, որ զենքի վաճառքի ավելացումը պայմանավորված է «իրենց անվտանգության համար գերմանացների մտահոգությամբ», որն առաջացել է Փարիզի, Բրյուսելի, Նիսի եւ Մյունխենի ահաբեկչություններից հետո, ինչպես նաեւ փախստականների հոսքի հետեւանքով երկրում ստեղծված ընդհանուր մթնոլորտով:

News.am