Գիտնականներ. Ձմեռային ժամանակին անցումը դեպրեսիա է առաջացնում
Հոգեբանները հետեւել են դեպրեսիայով տառապող մարդկանց եւ հետաքրքիր դիտարկում կատարել:
Վատ տրամադրության դեպքերի քանակն ավելանում է ամառային ժամանակից ձմեռայինին անցում կատարելիս: Դանիայի Կլինիկական բժշկության դեպարտամենտի Օրհուսի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հոռետեսական տրամադրությունն ուղեկցում է մշտական վատ եղանակի դեպքում:
Վերլուծվել են 185 հազար մարդկանց տվյալները, որոնք դեպրեսիոն վիճակի հետ կապված խնդիրներով դիմել են մասնագետների օգնությանը: Այս մասին հայտնում է Planet-today-ը:
Արդյունքները ցույց են տվել, որ ժամերը փոխելուց հետո համանման վիճակների առաջացումը մոտ 8 տոկոսով ավելանում է: Արժե նշել, որ տվյալները հետազոտվել են 1995 թվականից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում:
Փորձագետները հայտնում են, որ այդ դժվարությունները պատահական չեն եւ ընդգծված արտահայտություն ունեն:
Մասնագետները նաեւ նշել են հնարավոր պատճառները: Հոգեբանական բացասական էֆեկտն առաջանում է մութ եւ ցուրտ օրերի տեւականության պատճառով: Մարդն աշխատանքի գնալու համար հիմնականում արթնանում է այն ժամանակ, երբ փողոցում դեռեւս մութ է, տուն է վերադառնում դարձյալ մութ ժամի: Այլ պատճառբեր չեն հայտնաբերվել:
News.am