Ճապոնացի գիտնականները պարզել են բրոկոլիի զարմանահրաշ հատկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i40699-Ճապոնացի_գիտնականները_պարզել_են_բրոկոլիի_զարմանահրաշ_հատկությունը
Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բրոկոլիի, կաղամբի և ավոկադոյի միջոցով: Դրանք պարունակում են նիկոտինամիդի մոնոնուկլեոտիդ (NMN), որը փոխհատուցում է էներգիայի կորուստը: Վերջինս, գիտնականների կարծիքով,ծերացման գլպավոր գործոններից է: Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հաղորդում է gazeta.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 15:01 Asia/Tehran
  • Ճապոնացի գիտնականները պարզել են բրոկոլիի զարմանահրաշ հատկությունը

Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բրոկոլիի, կաղամբի և ավոկադոյի միջոցով: Դրանք պարունակում են նիկոտինամիդի մոնոնուկլեոտիդ (NMN), որը փոխհատուցում է էներգիայի կորուստը: Վերջինս, գիտնականների կարծիքով,ծերացման գլպավոր գործոններից է: Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հաղորդում է gazeta.ru-ն:

Ծերացման ժամանակ օրգանիզմը աստիճանաբար կորցնում է նիկոտինամիդադենինդինուկլեոտիդ համաերմենտ (NAD) արտադրելու ունակությունը, որն անհրաժեշտ է էներգիայի արտադրման համար: Ինչպես ցույց են տվել մկների վրա անցկացված հետազոտությունները, NAD-ի քանակը օրգանիզմի մեջ ուղիղ ներարկման միջոցով ոչ մի արդյունքի չի բերում: Սակայն պարզվեց, որ NMN-ն ունակ է արագ վերածվել NAD-ի:  

Երիտասարդ մկների համար NMN-ն օգուտ չունի. նրանց օրգանիզմն ինքն իրենով արտադրում է բավական քանակի NAD: Այնպես որ ավելի առողջ կամ երիտասարդ նրանք չդարձան:

newsarmenia.am/