Քրիստոսի դամբարանն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ այն անվնաս է մնացել
https://parstoday.ir/hy/news/world-i40732-Քրիստոսի_դամբարանն_ուսումնասիրող_գիտնականները_պարզել_են_որ_այն_անվնաս_է_մնացել
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, որտեղ 450 տարվա մեջ առաջին անգամ բացվել էր մարմարե պաշտպանիչ սալաքարը, Հիսուս Քրիստոսի դամբարանն ուսումնասիրող հնագետները պարզել են, որ Քրիստոսի դամբարանը անվնաս է մնացել, հայտնում է National Geographic-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2016 05:47 Asia/Tehran
  • Քրիստոսի դամբարանն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ այն անվնաս է մնացել

Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, որտեղ 450 տարվա մեջ առաջին անգամ բացվել էր մարմարե պաշտպանիչ սալաքարը, Հիսուս Քրիստոսի դամբարանն ուսումնասիրող հնագետները պարզել են, որ Քրիստոսի դամբարանը անվնաս է մնացել, հայտնում է National Geographic-ը:

ՀԻշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, Հիսուս Քրիստոսի դամբարանը վերականգնող գիտնականները մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ մարմարե պաշտպանիչ սալաքարը հանել են այն քարի վրայից, որի վրա դրված է եղել Քրիստոսի մարմինը: Գիտնականները կհետազոտեն քարի մակերեւույթը, այն կարող են տեսնել նաեւ ուխտավորները:

Մասնագետների խոսքով՝ այժմ ընթանում է գերեզմանի վերականգնման կարեւոր փուլը: «Այս եզակի հուշարձանն ուսումնասիրելու մեր օգտագործած մեթոդները աշխարհին մեր ստացած արդյունքներին այնպես կտեղեկացնեն, ասես մարդիկ իրենք գտնվել են Քրիստոսի գերեզմանում»,- ասել է գիտնականներից մեկը:

Վերականգնումն իրականացնում են Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները եւ  Հայաստանի փորձագետները: Աշխատանքները ֆինանսավորում են սրբավայրի նկատմամբ իրավունք ունեցող Ուղղափառ, Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիները:

News.am