Չինական ընկերությունները նավթ են փնտրելու Վրաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i40774-Չինական_ընկերությունները_նավթ_են_փնտրելու_Վրաստանում
Beijing FangyuanChint Energy Technical CO.,LTD եւ Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու եւ արդյունահանելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2016 08:13 Asia/Tehran
  • Չինական ընկերությունները նավթ են փնտրելու Վրաստանում

Beijing FangyuanChint Energy Technical CO.,LTD եւ Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու եւ արդյունահանելու գործում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին, համապատասխան հուշագիրը Թբիլիսիում ձեւակերպվել Է չինական ընկերությունների եւ Վրաստանի Գործընկերային հիմնադրամի միջեւ:

Փաստաթղթի համաձայն՝ չինական կողմը պարտավորություն Է ստանձնում, որ կանցկացնի նավթի ու գազի արդյունահանման հետազոտական աշխատանքներ, կպատրաստի բիզնես-պլան եւ վերջնական տեսքով կներկայացնի նախագագիծը, ասված Է Գործընկերային հիմնադրամի հաղորդագրության մեջ:

orer.am/

 1/11/2016