Օդերևութաբանները բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը
Ամերիկացի գիտնականները նոր տեսություն են առաջ քաշել, որը պարզաբանում է Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդյան կղզիների միջև գտնվող տարածքում նավերի և ինքնաթիռների առեղծվածային կործանումները:
500 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով այս տարածքում վերջին հարյուր տարվա ընթացքում կործանվել են հարյուրավոր նավեր և շուրջ 75 ինքնաթիռ, գրում է vokrugsveta.ru–ն։
Արբանյակից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Բերմունդյան եռանկյունու վերևում կան վեցանկյան ձև ունեցող արտասովոր ամպեր, որոնց պատճառով այդ տարածքում քամու արագությունը կարող է հասնել 270 կմ/ժ–ի, իսկ ծովի ալիքների բարձրությունը՝ 13 մետր և ավել:
Նմանատիպ խոշոր ամպեր են նկատվել Բերմուդյան եռանկյունու արևմտյան հատվածում: Այս տարածքում քամու ուժգնությունն ուղղված է ամպերի ստորին ծայրից դեպի օվկիանոս, ինչը գիտնականները համեմատել են ավիառումբի ազդեցության հետ:
«Բերմուդյան եռանկյուն» բառակապակցությունն առաջին անգամ կիրառվել է 1950-ական թթ.-ին: Ենթադրվում է, որ դրա հեղինակը գրող Վինսենտ Գադդիսն էր, ով հոդված էր հրապարակել նավերի և ինքնաթիռների առեղծվածային անհետացումների մասին: Ավելի վաղ ծովագնացները, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսը, պատմում էին Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում արտառոց միջադեպերի և կողմնացույցի զարմանալի տվյալների մասին:
newsarmenia.am