Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը 12 տոկոսով նվազեցնում է
https://parstoday.ir/hy/news/world-i41014-Օրական_մեկ_ձուն_կաթվածի_հավանականությունը_12_տոկոսով_նվազեցնում_է
Հավկիթը եւ դրա հիմքով մթերքներն օգտակար են ուղեղի անոթների համար: Օրական ընդամենը մեկ ձուն բավարար է տարեց տարիքում 12 տոկոսով կաթվածի ավանականությունը նվազեցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 16:03 Asia/Tehran
  • Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը 12 տոկոսով նվազեցնում է

Հավկիթը եւ դրա հիմքով մթերքներն օգտակար են ուղեղի անոթների համար: Օրական ընդամենը մեկ ձուն բավարար է տարեց տարիքում 12 տոկոսով կաթվածի ավանականությունը նվազեցնելու համար:

Այս մասին են վկայում Էնն-Արբորի EpidStat ինստիտուտի ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտողները նշել են, որ ձվի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բջիջների վրա թթվածնային «ճնշման» մակարդակը եւ զսպում են բորբոքային պրոցեսները: Դրանից զատ, այդ մթերքները սպիտակուցների հրաշալի աղբյուր են, որոնք անոթներում ճնշումը նվազեցնում են:

Եզրահանգումներ կատարելիս գիտնականները հիմք են ընդունել 7 հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել էին սրտի եւ անոթների վրա տարբեր մթերքների, այդ թվում՝ հավկիթի ազդեցությունը պարզելու նպատակով:

Տվյալների համաձայն՝ պարզվել է, որ ձվի օգտագործումը կապված է ոչ միայն կաթվածի առաջացման հավանականության նվազման հետ, այլեւ սրտի կորոնար հիվանդության զարգացման հետ (հավանականությունը նվազել է 3-10 տոկոսով):

Ուշագրավ է, որ առողջության վրա այս մթերքի ունեցած էֆեկտը տարբերվել է տղամարդկանց եւ կանանց շրջանում: Այսպես՝ կաթվածի դեպքում ձվի օգտագործումը տղամարդկանց դեպքում ավելի բարերար ազդեցություն է ունեցել, քան կանանց դեպքում: Ինչ վերաբերում է կորոնար հիվանդություններին, ապա նկատվել է հակառակ միտումը՝ այն կանանց ավելի շատ է օգնել, քան ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Նշվում է, որ սննդաբաժնում մեծ թվով ձվի ներառումը երկու հիվանդությունների դեպքում էլ զարգացման նվազման չի հանգեցրել:

Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of the American College of Nutrition պարբերականում:

News.am