Նալբանդյանը և Շտայնմայերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i41062-Նալբանդյանը_և_Շտայնմայերը_կքննարկեն_ԼՂ_հակամարտության_կարգավորման_գործընթացը
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2016 05:18 Asia/Tehran
  • Նալբանդյանը և Շտայնմայերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ Բեռլին կատարելիք այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

ԱԳ նախարարը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

Armenpress.am