Նոյեմբեր 06, 2016 12:27 Asia/Tehran
  • Բուլղարիայի նախագահը մեղադրել է Մոսկվային Եվրոպան պառակտելու փորձի մեջ

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը վստահ է, որ Ռուսաստանը փորձում է թուլացնել Եվրոպան։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Այն, ինչի այսօր փորձում է հասնել Ռուսաստանը, Եվրոպան պառակտելն է և մեզ կախված դարձնելը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ այժմ խոսքը լիարժեք պատերազմի մասին չէ, որի ժամանակ «կողմերը կրակում են մեկը մյուսին»։ «Պարոն Պուտինի խաղը կայանում է նրանում, որպեսզի այլ երկրներին կախված դարձնի»,-կարծում է նախագահը։

Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է մասնակից լինել անցած տարի Բուլղարիայի ԿԸՀ կայքի վրա ցանցահենային հարձակմանը։

1in.am

 

Պիտակ