Գերմանիայում աճել է փախստականների կացարանների վրա հարձակումների թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i41500-Գերմանիայում_աճել_է_փախստականների_կացարանների_վրա_հարձակումների_թիվը
2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում Գերմանիայում փախստականների համար նախատեսված հանրակացարանների վրա կատարված հարձակումների թիվն ավելացել է ¼-ով, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Այդ հարձակումների մեծամասնությունը աջակողմյան ծայրահեղականների ձեռքի գործն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 13:30 Asia/Tehran
  • Գերմանիայում աճել է փախստականների կացարանների վրա հարձակումների թիվը

2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում Գերմանիայում փախստականների համար նախատեսված հանրակացարանների վրա կատարված հարձակումների թիվն ավելացել է ¼-ով, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Այդ հարձակումների մեծամասնությունը աջակողմյան ծայրահեղականների ձեռքի գործն է:

10 ամսվա ընթացքում կատարվել է նման 832 հանցագործություն, մինչդեռ 2015թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է նմանօրինակ 637 հարձակում, հայտնել են ԳՖՀ քրեական գործերով դաշնային գերատեսչությունից:

Այդ հանցագործություններից 772-ը կատարվել են ծայրահեղական դրդապատճառներով, 144 միջադեպի ժամանակ բռնություն է գործադրվել: Արձանագրվել է հրդեհելու 63 դեպք եւ պայթեցման 12 փորձ:

Դեռեւս մայիսին ԳՖՀ ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերը հայտնել էր, որ ներգաղթյալների դեմ կատարվող հանցագործությունների թիվը զգալիորեն աճել է:  Այդ միտումը նկատելի է դարձել Գերմանիայում միգրացիոն ճգնաժամի խորացմանը զուգահեռ:

6/10/2016

galatv.am/