Շտայնմայերն անհասկանալի է համարում Գերմանիայի դեմ Թուրքիայի հայտարարությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքել է Թուրքիայի գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
«Կարծում եմ, Անկարան շատ լավ գիտի, որ իրականում հակառակն է»,- ասել է Շտայնմայերը` նշելով, որ PKK-ն և Թուրքիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումները Գերմանիայում արգելված են:«Հետևաբար չեմ կարողանում հասկանալ Գերմանիայի դեմ Թուրքիայի արած հայտարարությունները»,- ասել է նա:
Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը հաջորդած զարգացումները պետք է կատարվեն օրինական պետության սկզբունքներին հավատարիմ: Նա անընդունելի է համարել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները և քննադատել է նախօրեին քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորումը:
lratvakan.am/
9/10/2016/