Թբիլիսիի մոտակայքում սկսվել են ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները
Վրաստանի «Վազիանի» բազայում՝ ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական և գնահատման համատեղ կենտրոնի տարածքում (JTEC), սկսվել են «ՆԱՏՕ-Վրաստան- 2016» զորավարժությունները: Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մասշտաբային զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի 12 անդամ և 2 գործընկեր երկիր: Զորավարժություններին մասնակցում է 250 զինվորական: Համատեղ մարզումների գլխավոր նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիությունն է»,- հայտնել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացման արարողության ժամանակ:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ «ՆԱՏՕ-Վրաստան- 2016» զորավարժությունները երկրորդն են, որոնք անցնում են ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների գործող փաթեթի շրջանակում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հաստատվել է դաշինքին Վրաստանի անդամակցության ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը:
http://www.tert.am/
10/10/2016/