Գերմանիան պատրաստում է «Մարշալի պլան Աֆրիկայի համար»
https://parstoday.ir/hy/news/world-i42295-Գերմանիան_պատրաստում_է_Մարշալի_պլան_Աֆրիկայի_համար
Գերմանիան կոչ է արել այլ զարգացած երկրների միանալ Աֆրիկայի տնտեսության աջակցման պլանին, ինչը պետք է դանդաղեցնի դեպի Եվրոպա աֆրիկացի ներգաղթյալների հոսքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2016 10:18 Asia/Tehran
  • Գերմանիան պատրաստում է «Մարշալի պլան Աֆրիկայի համար»

Գերմանիան կոչ է արել այլ զարգացած երկրների միանալ Աֆրիկայի տնտեսության աջակցման պլանին, ինչը պետք է դանդաղեցնի դեպի Եվրոպա աֆրիկացի ներգաղթյալների հոսքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը լրագրողներին պատմել է, որ Գերմանիան առաջիկա շաբաթներին կներկայացնի մանրամասներ այսպես կոչված «Աֆրիկայի համար Մարշալի պլանից»։

Պլանի անվանումը պատմական հղում է ԱՄՆ օգնության ծրագրին, որն օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնմանը։

«Եթե երիտասարդությունն Աֆրիկայում չի կարողանում աշխատանք գտնել կամ սեփական ապագան ապահովել հայրենի երկրներում, միլիոնավորները կուղևորվեն Եվրոպա»,-հայտարարել է Մյուլերը։

1in.am