Մամուլի տեսություն 12-11-2016
Գնալով սրվում է Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը: Գործընթացին թափ հաղորդեց Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը:
«Ռեսալաթ»
Թուրքիան նախազգուշացրել է ԵՄ-ին
Գնալով սրվում է Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը: Գործընթացին թափ հաղորդեց Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը: Այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահի խոսնակը եվրոպական երկրներին զգուշացրել է միության կազմում այդ երկրի ինտեգրման առնչության բանակցությունների հավանական դադարեցման հետևանքների կապակցությամբ:
Հեռուստաեթերով ունեցած ելույթում, Էբրահիմ Քալինը նշել է .-«Եվրամիությունը պետք է ընդունի այդ գործընթացի դադարեցման հետևանքների պատասխանատվությունը: Եթե Եվրամիությունը սպառնում է , թե դադարեցնելու է Թուրքիայի անդամակցության բանակցությունները, պետք է ասել, որ այդ սպառնալիքները ներկա հանգամանքներում ոչ մի հիմք ու տրամաբանություն չունեն»:
Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարների ձերբակալումը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում: Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները բարելավումը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպելու : Առ այսօր Եվրամիությունը չի իրականացրել առանց վիզային ռեժիմի հետ կապված իր խոստումները: Եվրոպական երկրների ղեկավարները հանդես են եկել Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների բարեփոխման պահանջով, ինչին խստորեն ընդդիմացել է Թուրքիան:
«Ջոմհուրի էսլամի»
Սպիտան Տնում հանդիպել են ԱՄՆ-ի գործող և նորընտիր նախագահները
Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում: Սպիտան Տնում Օբաման նորընտիր նախագահին խոստացել է, որ ոչիչն չի խնայելու ՝ նրան օգնելու համար: նախատեսվել էր, որ հանդիպումը տևելու էր 15 րոպե, սակայն այն ավրտվեց մեկուկես ժամ հետո: Թրամփը պարծանքով է խոսել երկրի գործող նախագահի հետ իր հանդիպումը:
Թեև Օբաման ու Թրամփը ժպտում էին, սակայն փորձագետներն ասել ե, որ տարաձայնություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ ժպիտներով քողարկել դրանք: Հանդիպումից հետո Թրամփը Կոնգրեսում հանդիպել է Սենատի և Ներկայացուիչների պալատի հանրապետական նախագահների հետ: Ենթադրվում է , որ Նյու Յորքի նախկին քաղաքապետը զբաղեցնելու է արտադատության նախարարի պաշտոնը: Իսկ Մայքել Ֆելինն ընտրվելու է պաշտպանության նախարարի կամ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոններում: Սարա Փելինը նոր կառավարությունում հավանաբար ղեկավարելու է էներգետիկայի նախարարությունը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը հավանաբար ղեկավարելուէ պետքարտուղարությունը: Նա ի դեպ Իրանի հետ միջուկային համաձայնության ընդդիմադիրներից է:
Թրամփի հաղթանակը նրա հակառակորդներին խուճապի է մատնել: Նրանց մի մասն արդեն շտապում է հաջորդ նախագահի համար նոր թեկնածու գտնել: Սոցիալական կայքերում արշավէ սկսվել ՝ Բարաք Օբամայի կնոջ ՝ Միշել Օբամային հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը դնելու հրավերով:
«Շարղ»
Թուրքիան և բողոքների նոր էջը
Էրդողանի կառավարության նոր քայլերը համարվում են մարդու իրավունքների ոտնահարում: Երկրում ծավալուն ձերբակալումները բողոքի նոր ալիք են բարձրացրել: Իսկ մյուս կողմից զորքերն Իրաք տանելով, Անկարան փորձում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը շեղել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կողմը : Դա այն դեպքում, երբ միանալով մարդու իրավունքների եվրոպական դատարանին ընդունել է դատական հանձնաժողովի օրենքները և պարտավոր է հարգել նորմերը: Մի կողմից Անկարան խախտում է քրդերի իրավունքները, մյուս կողմից ընդունում է մայրցամաքի մարդու իրավունքների ստանդարդները: Եվրոպայի դատարանը և մյուս կազմակերպությունները չպետք է Թուրքիային իրավունք տան շարունակի իր քայլերը, սակայն Էրդողանի կառավարության քայլերի նկատմամբ իմաստալի լռություն է պահվում: Իրողությունն այն է, որ ներկա իրավիճակի տևակայումը ոչ միայն թուրքիայի անվտանգությանհամար խնդիրներ է հարուցելու, այլև հակակշռի տակէ առնելու տարածաշրջանի խարխլված անվտանգությունը: Երկիրը շարունակում է բախվել Սիրիայի և Իրաքի ճգնժամերի , ներքին տարաձայնությունների, անգործության , գնաճի ու ձերբակալումների նման խնդիրներին: Իսկ քրդերի ձերբակալումը կարող է լուրջ խոչընդոտ համարվել Էրդողանի կառավարության համար:
news.am
Foreign Policy․ Ինչո՞ւ Թրամփի նախագահությունը կարող է այդքան էլ սարսափելի չլինել
«1977-ին, երբ Բրիտանիային հասավ նորությունն այն մասին, որ Սարասոտեի մոտ իր ուժերը ջախջախվել են ամերիկյան խռովարարների կողմից, Ադամ Սմիթի ընկերը բացականչեց՝ Ազգը կործանված է»։ Իմաստուն փիլիսոփան անխռով պատասխանել էր նրան «Ազգի ներսում կա կործանման զգալի ներուժ»։ Այս ենթադրությունը փորձության կենթարկվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»,- գրում է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) ավագ գիտաշխատող Մաքս Բութը Foreign Policy–ում։
«2016-ի նոյեմբերի 9-ը մութ ու դեպրեսիվ օր էր իմ ու այն ամերիկացիների համար, որոնք գերազանցաբար (թեկուզեւ աննշան մեծամասնությամբ) քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին։ Նման օրերին հեշտ է սեփական վատագույն մտավախությունների զոհը դառնալ»,- գանգատվում է հեղինակը։ «Ամերիկայի վրա իջնում է ֆաշիզմի մութ գիշե՞րը։ Սա սպիտակամորթ ռասիստների տրիո՞ւմֆն է։ Գուցեեւ»,- շարունակում է նա։
«Սա ՆԱՏՕ-ի վե՞րջն է ու Վլադիմիր Պուտինի փառահեղ հաղթանա՞կը։ Միանգամայն հնարավոր է։ Խոստովանում եմ, որ ինձ խորապես մտահոգում է այն, որ այդ աղետալի սցենարները կարող են իսկապես իրականանալ»,- գրում է Բութը։ «Չնայած ես նախազգուշացրել եմ Թրամփի նախագահության աղետալի հետեւանքների մասին, ես պատկերացում չունեմ, թե նա իրականում ինչ կանի»,- խոստովանում է հեղինակը։ «Եթե նույնիսկ հնարավոր է ողբերգության հաջորդ օրը լավատեսության փշրանքներ հավաքել, ապա դրանք թերեւս այն փաստի մեջ են, որ Թրամփը սարսափելի անկանխատեսելի է գրեթե բոլոր քաղաքական հարցերում»,-շարունակում է նա։
«Ներգաղթի հարցով Թրամփը սկզբում հայտնել էր, որ Մեքսիկան պետք է պատ կառուցի սահմանին ու որ բոլոր 11 մլն անլեգալ միգրանտներին արտաքսելու են, հետո պարզվեց որ պատը ԱՄՆ-ն է կառուցելու, իսկ արտաքսելու են միայն ավազակներին ու թմրադեղեր վաճառողներին»,- ասում է հեղինակը։
Ազգային անվտանգության հարցում նա սկզբում կոչ էր անում վճռականորեն արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ։ Բայց քարոզարշավի վերջում Թրամփը հրաժարվել էր այդ արմատական գաղափարից, գրում է Բութը։ Թրամփն ասում էր, որ ՆԱՏՕ-ն հնացել է, բայց նաեւ ասել է, որ կցանկանար որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ դեր կատարեր ահաբեկչության դեմ պայքարում։
«Ի՞նչ եզրակացություն պետք է անենք դրանից։ Ես եզրակացրել եմ, որ Թրամփի մոտ քիչ են կայուն սկզբունքները, բացի ինքնագովազդից», - գրում է Բութը։ «Եթե Թրամփը իրեն շրջապատի կոմպետենտ պրոֆեսիոնալներով, որոնք պետական ծառայության փորձ ունեն, ու եթե լսի նրանց խորհուրդները, նա կկարողանա շատ հարցերում բավականին ավանդական պահպանողական ծրագիր իրականացնել։ Նա կարող է հաջողության հասնել տնտեսական քաղաքականության ոլորտում, որի շրջանակում արդեն խոստացել է նվազեցնել հարկերը ու կարգավորումը՝ եթե այդ խոստումը զրոյի չհավասարեցվի աշխատատեղերը ոչնչացնող տուրքերով, ապա այն կարող է տնտեսական աճի խթան դառնալ»,- համարում է հոդվածագիրը։