Գերմանիայի ալեւիները քննադատել են Թուրքիայում քուրդ պատգամավորների ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/world-i42349-Գերմանիայի_ալեւիները_քննադատել_են_Թուրքիայում_քուրդ_պատգամավորների_ձերբակալությունները
Գերմանիայի Ալեւիական միությունների ֆեդերացիան նոյեմբերի 12-ին Քյոլն քաղաքում բողոքի ակցիա է սկսել ի պաշտպանություն Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորների: Այս մասին , ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2016 14:34 Asia/Tehran
  • Գերմանիայի ալեւիները քննադատել են Թուրքիայում քուրդ պատգամավորների ձերբակալությունները

Գերմանիայի Ալեւիական միությունների ֆեդերացիան նոյեմբերի 12-ին Քյոլն քաղաքում բողոքի ակցիա է սկսել ի պաշտպանություն Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորների: Այս մասին , ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Ֆեդերացիայի ինտերնետային էջում ցույցի վերաբերյալ հայտարարության մեջ գրված է. «Մենք խստորեն քննադատում ենք ԺԴԿ պատգամավորների նկատմամբ Թուրքիայում իրականացվող քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, անկախ մամուլի դեմ իրականացվող ոտնձգությունները»:

Ակցիայի կարգախոսն է «Ժողովրդավարության , խաղաղության եւ ազատության համար»:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր  նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:  

Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

orer.am/