Մարին Լե Պենը կոչ է արել ԵՄ-ին չվախենալ Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i42517-Մարին_Լե_Պենը_կոչ_է_արել_ԵՄ_ին_չվախենալ_Ռուսաստանից
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծիք է արտահայտել, որ Եվրոպան չպետք է վախենա Կրեմլի քաղաքականությունից։ Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել BBC-ի հետ հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 14:52 Asia/Tehran
  • Մարին Լե Պենը կոչ է արել ԵՄ-ին չվախենալ Ռուսաստանից

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծիք է արտահայտել, որ Եվրոպան չպետք է վախենա Կրեմլի քաղաքականությունից։ Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել BBC-ի հետ հարցազրույցում։

«Վախենալու որևէ պատճառ չկա։ Մենք բարեկամներ ունենք Ռուսաստանում, և մենք շատ տևական հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն հիմնված են բարեկամության վրա»,-ասել է Լե Պենը։ Նա հավելել է, որ համարում է Ռուսաստանը եվրոպական երկիր, որի հետ ավելի խելամիտ կլինի բանակցություններ վարել և համագործակցության մասին համաձայնագիր կնքել։

Քաղաքական գործչի խոսքով՝ ներկայում չկա որևէ հիմք այն բանի համար, որպեսզի կատարվի նպատակաուղղված պտույտ դեպի ԱՄՆ-ը, չկա հիմք Ռուսաստանից զգուշանալու ու նրա հետ սառը պատերազմի պայմաններում ապրելու համար։ Այդպիսով՝ նա հասկացնել է տվել, որ հանդիսանում է բազմաբևեռ աշխարհի և բոլոր երկրների հետ հավասարակշռված հարաբերությունների կառուցման կողմնակից։

orer.am/