Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը չի ապրի եւս մեկ հազարամյակ
https://parstoday.ir/hy/news/world-i42946-Սթիվեն_Հոքինգի_կարծիքով_մարդկությունը_չի_ապրի_եւս_մեկ_հազարամյակ
Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն այն կարծիքին Է, որ մարդկությունը Երկրի վրա չի գոյատեւի առաջիկա հազարամյակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 15:45 Asia/Tehran
  • Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը չի ապրի եւս մեկ հազարամյակ

Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն այն կարծիքին Է, որ մարդկությունը Երկրի վրա չի գոյատեւի առաջիկա հազարամյակում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail թերթին, գիտնականը հայտարարել Է՝ ելույթ ունենալով Օքսֆորդում:

«Չեմ կարծում, որ մենք հազար տարի կապրենք առանց մեր խոցելի մոլորակից փախչելու,-ասել Է Հոքինգը:-Կարծում եմ, որ մարդկությունն ապագա չունի, եթե չհաստատվի տիեզերքում»:

Ըստ նրա՝ մեծանում Է այն բանի վտանգը, որ կյանքը մոլորակի վրա կարող Է անհետանալ աղետալի իրադարձությունների հետեւանքով, որոնք պայմանավորված կլինեն հանկարծակի սկսված միջուկային պատերազմով, արհեստականորեն ստեղծված վիրուսով կամ արհեստական ինտելեկտի գործունեությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am